.
Технологии Blogger.

вторник, мая 17, 2011

Դպրոց, որի միջանցքներում դասամիջոցին աղմուկ չկա

Մեր հանրապետությունում ապրում են 3000-3500 լսողական խանգարումներ ունեցող մարդիկ: Նրանցից շատերը հասարակության հետ ազատ կարողանում են շփվել շուրթերով, բայց նաև ունեն իրենց` ժեստերի լեզուն: Հայաստանում գործում է ընդամենը մեկ` լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Ինչպեսև մյուս դպրոցներում, այս մեկում ևս աշակերտները բացի սովորելուց իրար հետ շփվում են, խաղում, ընկերանում և անգամ սիրահարվում են, ապրում իրենց կյանքի խենթ օրերով:

ՍԿԱՐՊ-ը օգնում է հաշմանդամներին

Հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող “Սկարպ” առողջական կենտրոն հասարակական կազմակերպությունը սույն թվականի մայիսի 1-ից Բաց Հասարակության Ինստիտուտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացնում է “Մարդու իրավունքները և  հաշմանդամությունը” ծրագիրը: Կազմակերպությունում աշխատում են իրավաբաններ, ովքեր մասնագիտացված են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

вторник, мая 10, 2011

Գարնանային ծաղիկներ

Ես մի որոշ ժամանակ առաջ մտածել էի , որ կարելի է գնալ դաշտ ու նկարել ծաղիկներ ու էդպես էլ արեցի...


նկարները կարող եք դիտել այստեղ 

Արթուր Կարոյան