.
Технологии Blogger.

пятница, марта 04, 2011

Պայքարող ճակատագրեր

Ես Արթուր Կարոյանն եմ, 26 տարեկան: «Լռության ձայն» էջը ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես էլ եմ խուլ: Մենք բոլորս հավասար ենք և ունենք հավասար իրավունքներ: Ես շատ եմ խնդրում բոլոր մարդկանց, որ հասկանան խուլերին ու չմերժեն: Մեր խուլերը կարողանում են ամենինչ անել: Մեր խումբը պետք է աշխատի խուլերի համար, որ բոլորը ճանաչեն խուլերին թե ինչով են զբաղում խուլերը: Խուլերը միայն խուլերի համար, որ բոլոր մարդիկ ճանաչեն խուլերին ու հասկանան: Մենք կբացենք մի թերթ որը կոչվում էԼռության ձայն: Մենք կլինենք համախմբվաց լրագրող-խուլեր:

среда, марта 02, 2011

Հայաստանում գրանցված է լսողական հաշմանդամություն ունեցող 689 անչափահաս

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Երեւանի Արաբկիրի սուրդո կենտրոնի կողմից գրանցվել է մինչեւ 18 տարեկան լսողական տարբեր մակարդակի հաշմանդամություն ունեցող 689 երեխա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արաբկիրի սուրդո կենտրոնի տնօրեն Թամարա Մանուկյանը` ընդգծելով, որ մինչեւ 12 տարեկանները լսողական սարքեր են ստանում իրենց կենտրոնում:

Աղբյուր` ARMENPRESS

вторник, марта 01, 2011

ՀՀ օմբուդսմենի պատասխանը «Լռության ձայն» խմբի բաց նամակին


"ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանից

Ուղարկվում է Ձեր բողոքի վերաբերյալ իմ կողմից կայացրած որոշման օրինակը:

Դուք տեղյակ կպահվեք քննարկման վերջնական արդյունքների մասին: Խնդրում եմ որոշման մասին տեղյակ պահել դիմումը ստորագրած այլ անձանց:

Video. «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը»

Անուշը 22 տարեկան է: Նա ունի լսողության խնդիրներ: Նա այլևս հեռուստացույց չի դիտում, քանի որ չկան ժեստերի լեզվով զուգորդվող հաղորդումներ: