.
Технологии Blogger.
Показаны сообщения с ярлыком news. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком news. Показать все сообщения

пятница, августа 26, 2011

Նպատակ և ձգտում. Աննան ուզում է դառնալ երգչուհի, իսկ Գոռը` ծանրամարտի չեմպիոն

«Ես երգչուհի եմ դառնալու: Բեմ, երաժշտություն, հանդիսատեսի ջերմ ընդունելություն և ծափեր` դա է ինձ պետք»,- ասում է Աննա Պապոյանը: Գյումրեցի 15 ամյա աղջնակի այս ցանկությունը պարզ է և սովորական` գրեթե բոլոր  դեռահասներն են երազում բեմական փայլի մասին: Երազում են, ձգտում նպատակին ու տարիների ընթացքում հասնում դրան կամ պարզապես մոռանում: Աննայի պարագայում բոլորվին այլ է: Նա լսողողական խնդիրներ ունի: Նրա մոտ ախտորոշված է 4-րդ աստիճանի նեյրոսենսոր ծանրալսություն:

воскресенье, июля 10, 2011

Մովսեսին անհրաժեշտ է աշխատանք և կացարան

Մովսես Խաչատրյանը անտուն կլիներ այսօր, եթե չլիներ նրա ընկերը` Տիգրանը, ով մեծահոգաբար իր տան հողատարածքում առկա շինության մի փոքր մասը հատկացրել է նրան` փրկելով նրան «թափառաշրջիկ» կոչվելու ծանրությունից:

вторник, июня 28, 2011

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի պատասխանը

ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյան
Այսօր` հունիսի 28-ին Լրագրողներ հանուն ապագայի (ԼՀԱ) գրասենյակ փոխանցվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի պատասխանը ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի բաց նամակին: Ստորև ներկայացնում ենք ՀՀ օմբուդսմենի պատասխանն ամբողջությամբ:

суббота, июня 11, 2011

Հայացք դրսից. նա վերադարձել է` աջակցելու Հայաստանի խուլերի համայնքին


Մարինա Ներսեսյան
Մեր հայրենակից Մարինա Ներսեսյանը այն մարդկանցից է, ով կամավոր կերպով օգնում է Հայաստանի խուլերին: Նա ծնունդով Բեյրութից է, երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում: Վերջերս Մարինան վերադարձել է Հայաստան, որպեսզի իր գիտելիքներով աջակցի Հայաստանում բնակվող խուլերի համայնքին:

Մարինայի երեք քույրերից մեկը լսողության խնդիր ուներ, որն էլ պատճառ դարձավ, որ Մարինան սովորի ժեստերի լեզուն, ինչպես նաև ուսումնասիրի խուլերին վերաբերող խնդիրներն ու մշակույթը, որպեսզի իր սիրելի քույրիկի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա:

пятница, июня 03, 2011

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Հարգելի պրն. Անդրեասյան,
Ձեզ եմ դիմում որպես մի մարդ, ով իր գործընկերների հետ միասին վերջին ութ ամիսներին սերտորեն համագործակցել է խուլ և լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների հետ` սովորեցնելով նրանց լուսանկարչական, լրագրողական և համացանցային հմտություններ: Ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ դասերից դուրս և ընկերական միջավայրում մեր մասնակիցները ներկայացրել են Հայաստանում խուլերի համար առկա խնդիրներն ու անհավասար պայմանները: Համոզված եմ` բոլոր այդ խնդիրները լուծելի են` պետության, հանրության և առանձին անհատների կամքի դրսևորման պարագայում

Այս նամակով ուզում եմ անդրադառնալ այդ խնդիրներից մեկին, որը մատնանշել են բոլոր խուլերը:

вторник, мая 17, 2011

Դպրոց, որի միջանցքներում դասամիջոցին աղմուկ չկա

Մեր հանրապետությունում ապրում են 3000-3500 լսողական խանգարումներ ունեցող մարդիկ: Նրանցից շատերը հասարակության հետ ազատ կարողանում են շփվել շուրթերով, բայց նաև ունեն իրենց` ժեստերի լեզուն: Հայաստանում գործում է ընդամենը մեկ` լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Ինչպեսև մյուս դպրոցներում, այս մեկում ևս աշակերտները բացի սովորելուց իրար հետ շփվում են, խաղում, ընկերանում և անգամ սիրահարվում են, ապրում իրենց կյանքի խենթ օրերով:

ՍԿԱՐՊ-ը օգնում է հաշմանդամներին

Հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող “Սկարպ” առողջական կենտրոն հասարակական կազմակերպությունը սույն թվականի մայիսի 1-ից Բաց Հասարակության Ինստիտուտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացնում է “Մարդու իրավունքները և  հաշմանդամությունը” ծրագիրը: Կազմակերպությունում աշխատում են իրավաբաններ, ովքեր մասնագիտացված են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

понедельник, апреля 11, 2011

Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների


Թեժ մրցակցություն
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` ապրիլի 7-ին, «No Problem» ժամանցի կենտրոնում կայացավ արդեն ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 4-րդ մրցաշարը:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպություններն արդեն մի քանի տարի է, ինչ միջոցառումն իրականացնում են Հայաստանի դարցի ‎‎‎ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս տարի միջոցառմանն իր աջակցությունն էր բերել նաև «Վիվա դոն» ընկերությունը:

суббота, апреля 09, 2011

Նկարչուհի Արմինե Բաղդասարյան

36-ամյա Արմինե Բաղդասարյանը ծանր լսողություն ունի: Նա սկսել է նկարել 4 տարեկանից: Ինչպես Արմինեն է ասում, նկարչությունը իմաստավորել է նրա կյանքը:

Պատրաստ են վճարել սուրդոթարգմանիչին

Լսողության խնդիրներ ունեցող ավելի քան 3500 մարդ այսօր զրկված է իր մայրենի լեզվով՝ ժեստերի լեզվով տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) հայտարարած կապուղիների վերջին մրցույթի արդյունքում եթերից զրկվեց «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, որը սուրդոթարգմանությամբ ուղեկցվող հաղորդումներ ունեցող միակ ալիքն էր։

Նոր տիպի հաղորդակցության դասընթացների մասնակիցները

«Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրի շրջանակներում «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կազմակերպեց լրագրության, լուսանկարչության և համացանցից օգտվելու դասընթացներ, որոնց երկու խմբով մասնակցեցին խուլ և լսողության խանգարում ունեցող տարբեր տարիքի 20 քաղաքացի:


Շուշան Գաբրիելյան

Սվետա Գևորգյան
Անուշ Դավթյան

пятница, апреля 08, 2011

Ես ուժեղ մարդ եմ

Անուշ Դավթյանը սովորում է "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի գեղարվեստի վարժարանում: Շատ է սիրում նկարել, ասեղնագործել: Ամենամեծ երազանքն է դառնալ ֆոտոմոդել, նկարվել գովազդներում և տեսահոլովակներում: Անուշի հայրը մահացել է 1988-ի երկրաշարժի ժամանակ, իսկ ինքը ծնվել է հոր մահից մեկ ամիս անց, և բժիշկներն աղջկա լսողության խնդիրը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է


Գրետա Հարությունյանը թույլ լսող է, սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի հեռակա ուսուցման սուրդոմանկավարժություն մասնագիտության 2-րդ կուրսում: Նա հանրապետության այն քիչ լսողության խանգարումով անձանցից է, որ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում:

вторник, марта 01, 2011

ՀՀ օմբուդսմենի պատասխանը «Լռության ձայն» խմբի բաց նամակին


"ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանից

Ուղարկվում է Ձեր բողոքի վերաբերյալ իմ կողմից կայացրած որոշման օրինակը:

Դուք տեղյակ կպահվեք քննարկման վերջնական արդյունքների մասին: Խնդրում եմ որոշման մասին տեղյակ պահել դիմումը ստորագրած այլ անձանց:

Video. «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը»

Անուշը 22 տարեկան է: Նա ունի լսողության խնդիրներ: Նա այլևս հեռուստացույց չի դիտում, քանի որ չկան ժեստերի լեզվով զուգորդվող հաղորդումներ:

среда, февраля 09, 2011

Անակնկալ հանդիպում Լռության ձայն խմբի անդամների հետ

Փետրվարի 8-ին Լռության ձայն խմբի անդամներին հյուրընկալվել էր «Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու և «Արևածաղիկ» ամսաթերթի գլխավոր խմբագիր` Զարուհի Բաթոյանը, ով դարձավ Ֆեյսբուքում մեր էջի 100-րդ հավանողը(like):

среда, февраля 02, 2011

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի պատասխան նամակը

25.01.11թ. N01-56

"Լրագրողներ հանուն ապագայի" ՀԿ նախագահ
պրն Սուրեն Դեհերյանին
Ի պատասխան Ձեր 18.01.2011թ. գրության հայտնում ենք, որ խորապես ցավում ենք ''ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ'' ՍՊ ընկերության թիվ 8 մրցույթում պարտվելու կապակցությամբ վերջինիս հեռուստածրագրերում սուրդոթարգմանությամբ (ժեստերի լեզվով) լրատվական թողարկման փակման վերաբերյալ: