.
Технологии Blogger.

понедельник, апреля 11, 2011

Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների


Թեժ մրցակցություն
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` ապրիլի 7-ին, «No Problem» ժամանցի կենտրոնում կայացավ արդեն ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 4-րդ մրցաշարը:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպություններն արդեն մի քանի տարի է, ինչ միջոցառումն իրականացնում են Հայաստանի դարցի ‎‎‎ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս տարի միջոցառմանն իր աջակցությունն էր բերել նաև «Վիվա դոն» ընկերությունը:

суббота, апреля 09, 2011

Նկարչուհի Արմինե Բաղդասարյան

36-ամյա Արմինե Բաղդասարյանը ծանր լսողություն ունի: Նա սկսել է նկարել 4 տարեկանից: Ինչպես Արմինեն է ասում, նկարչությունը իմաստավորել է նրա կյանքը:

Պատրաստ են վճարել սուրդոթարգմանիչին

Լսողության խնդիրներ ունեցող ավելի քան 3500 մարդ այսօր զրկված է իր մայրենի լեզվով՝ ժեստերի լեզվով տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) հայտարարած կապուղիների վերջին մրցույթի արդյունքում եթերից զրկվեց «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, որը սուրդոթարգմանությամբ ուղեկցվող հաղորդումներ ունեցող միակ ալիքն էր։

Նոր տիպի հաղորդակցության դասընթացների մասնակիցները

«Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրի շրջանակներում «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կազմակերպեց լրագրության, լուսանկարչության և համացանցից օգտվելու դասընթացներ, որոնց երկու խմբով մասնակցեցին խուլ և լսողության խանգարում ունեցող տարբեր տարիքի 20 քաղաքացի:


Շուշան Գաբրիելյան

Սվետա Գևորգյան
Անուշ Դավթյան

«Խոսող ձեռքեր» Հայկական ժեստերի լեզվի բառարան


«Խոսող ձեռքեր» Հայկական ժեստերի լեզվի բառարանը ուսումնաօժանդակ ձեռնարկ է: Բառարանում ներառված են առավել հաճախ օգտագործվող 1034 բառ, 1118 ժեստ, որոնք խմբավորված են ըստ թեմաների: Ժեստերը ներկայացված են լուսանկարներով: Տրված են ժեստերի բառային բացատրությունները: Գրթի հեղինակներն են` Խալաթյան Վ., Մելիքյան Զ.

Աղբյուր` Տիգրան Հայրապետյան գրադարան

Ժեստերի Լեզվի Հոգևոր Բառարան

Հեղինակներ` Զուբեյդա Մելիքյան և Տ. Եսայի քահանա Արթենյան

пятница, апреля 08, 2011

Ես ուժեղ մարդ եմ

Անուշ Դավթյանը սովորում է "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի գեղարվեստի վարժարանում: Շատ է սիրում նկարել, ասեղնագործել: Ամենամեծ երազանքն է դառնալ ֆոտոմոդել, նկարվել գովազդներում և տեսահոլովակներում: Անուշի հայրը մահացել է 1988-ի երկրաշարժի ժամանակ, իսկ ինքը ծնվել է հոր մահից մեկ ամիս անց, և բժիշկներն աղջկա լսողության խնդիրը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է


Գրետա Հարությունյանը թույլ լսող է, սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի հեռակա ուսուցման սուրդոմանկավարժություն մասնագիտության 2-րդ կուրսում: Նա հանրապետության այն քիչ լսողության խանգարումով անձանցից է, որ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Մեր մասին/About us


Armenian Deaf Net բլոգը ստեղծվել է մի խումբ խուլ և լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների կողմից, որոնք ցանկություն ունեն համացանցից օգտվող հանրության ուշադրությունը գրավել դեպի խուլերի աշխարհ` իրենց համար ստեղծելով հավասար հաղորդակցության հնարավորություն և ներկայացնելով հանրությանը խուլերի հնարավորություններն ու խնդիրները: Այս նախաձեռնությունը իրականացվել է «Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրի շրջանակներում, որը նախաձեռնել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, Հայասատնում ԱՄՆ դեսպանատան և Բաց հասարակություն ինստիտուտ հիմնադրամի օժանդակությամբ: «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ գործունեության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.JNews.am

Armenian Deaf Net blog has been created by a group of deaf and hearing impaired young people in Armenia who wish to attract the attention of Internet users towards the world of the deaf thus creating equal opportunities of communication and representing the society the abilities and issues of the deaf. This initiative has been realized within the framework of “New Media- sustainable bridge of communication for the deaf” project, undertaken by “Journalists for the Future” NGO(JFF) with the financial support of the US Embassy in Armenia and the Open Society Institute Assistance Foundation - Armenia.

For more information about JFF click www.JNews.am