.
Технологии Blogger.

четверг, января 20, 2011

«Լռության ձայն» խմբի ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին

«Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդների կողմից Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին
Պատճենները`
ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին «ԱԼՄ հոլդինգի» սեփականատեր Տիգրան Կարապետյանին

Հարգելի պրն. Ամալյան «Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդների անունից հայտնում ենք մեր մտահոգությունը Ձեր ղեկավարած հանձնաժողովի դեկտեմբերի 16-ին հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում կայացրած որոշման վերաբերյալ, համաձյան որի` ԱԼՄ հեռուստաընկերությունը հունվարի 20-ից կդադարի եթերային հեռարձակումը:

ԱԼՄ ՀԸ միակն է հանրապետությունում հեռարձակվող մյուս տասնյակ հեռուստալիքներից, որը տարիներ շարունակ լրատվական հաղորդումները զուգահեռ ներկայացնում է ժեստերի լեզվով: Ուստի, հունվարի 20-ից «ԱԼՄ» ՀԸ հեռարձակման դադարից հետո, Հայաստանի լսողության խանգարում ունեցող անձիք կզրկվեն իրենց մայրենի լեզվով (ժեստերի լեզու) հանրապետությունում և աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալուց: Թեպետ տարբեր հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները ուղեկցվում են նաև ինֆորմացիոն բնույթի վազող տողով, սակայն դրանք մատչելի և հասանելի չեն մեզ:

Մենք պահանջում ենք չանտեսել ՀՀ 3500 լսողության խանգարում ունեցող քաղաքացիների ինֆորմացված լինելու իրավունքները և անհապաղ միջոցներ ձեռնարկել հունվարի 20-ից լրատվական հաղորդումների ժեստերի լեզվով թարգամնությունը` չխախտելով լսողության խնդիր ունեցող քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը:

Խնդրում ենք նաև օրենքով սահմանված կարգով պատասխան նամակում նշել թվային հեռարձակման լիցենզիա ստացած այն ՀԸ-ները, որոնց մրցութային փաթեթներում ներառված են հաղորդումներ (լրատվական, ինչպես նաև այլ բնույթի)` ժեստերի լեզվի ուղեկցությամբ և արդյոք նախատեսվում է դրանց հեռարձակումը հունվարի 20-ից: Այլապես ԱԼՄ-ի հեռարձակման դադարեցմամբ դուք նպաստում եք խուլերի համայնքի մեկուսացմանը հասարակական իրադարձություններից` խախտելով ՀՀ քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը:

Ներքոնշյալ ներկայացված է «Լռության ձայն» խմբի անդամների անունները.
1. Արթուր Կարոյան
2. Տիգրան Ոսկանյան
3. Անուշ Դավթյան
4. Սվետա Գևորգյան
5. Վահե Ալավերդյան
6. Գոռ Մխեյան
7. Իրինա Սողոմոնյան
8. Ռոբերտ Շահբազյան
9. Շուշան Գաբրիելյան
10. Գրետա Հարությունյան
11. Մարգարիտա Ազարյան
12. Գայանե Աղաբալյան
13. Անի Անտոնյան
14. Լուսինե Մխիթարյան
15. Շուշան Հակոբյան
16. Լուսինե Մուրադյան

Խնդրում ենք պատասխան նամակը ուղարկել «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ գրասենյակ` հետևյալ հասցեով` Երևան, Մաշտոց 13 պող., առաջին հարկ;
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ` Սուրեն Դեհերյան


ՀՌԱՀ նախագահ Գ. Ամալյանի պատասխանը կարդալ այստեղ
 
ՀՀ օմբուդսմենի պատասխանը կարդալ այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий