.
Технологии Blogger.

четверг, декабря 15, 2011

Film "Two Ways" in Gevorkyan Theological Seminary

The Film "Two Ways" is about deaf and mute people and was shown in Gevorkyan Theological Seminary of the Mother See of Holy Etchmiadzin. The film was prepared by the staff of Shoghakat TV of the Mother See with support of French-Armenian Development Fund.


Source: http://www.youtube.com/watch?v=KOnaG-dmh0w&feature=share

четверг, декабря 01, 2011

Հայաստանում չկա սուրդոթարգմանություն


Հայաստանում խուլերի խնդիրները բազմաթիվ են: Որքանո՞վ է օրենքը պաշտպանում նրանց իրավունքները:

Աղբյուր` http://www.youtube.com/watch?v=3Jqqp6fEPvw&feature=related

пятница, ноября 04, 2011

Սուրդոթարգմանության փոխարեն վազող տող

Աննա Պապոյանն աշխատում է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունում որպես հարհանգիչ: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր խուլերի  ամենամեծ խնդիրը աշխատանքի բացակայությունն է, քանի որ կենսաթոշակը 11 հազար դրամ է, իսկ ովքեր ունեն աշխատանքային ստաժ՝ 20 հազար դրամ:

пятница, октября 28, 2011

Խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում (photostory)

Երևանի խուլերի մշակույթի և սպորտի պալատի մարզական դահլիճում 2011 թվականի հոկտեմբերի 3-8-ը անցկացվեց խուլերի հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն, որին մասնակցում էին 14 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` Ավստրիա, Բուլղարիա, Բելոռուսիա, Դանիա, Թուրքիա, Լիտվա, Խորվաթիա, Հայաստան, Մոլդովա, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Վրաստան, Ուկրաինա` շուրջ 200 մասնակիցներով:

суббота, октября 15, 2011

Խուլերը վկայականով, մասնագետ սուրդոթարգմանիչների կարիք ունեն

Այսօր Ֆրանս-հայկական հիմնադրամում կազմակերպված «Հայերեն ժեստերի լեզվի օրենսդրորեն ճանաչում» նախագծին նվիրված քննարկաման ժամանակ հիմնադրամի ծրագրի իրավաբան Թագուհի Հովսեփյանն ասաց, որ «Նոտարիատի մասին» օրենքի 44-րդ հոդվածը, որը նախատեսում է, որ «եթե խուլը չի կարող կարդալ փաստաթուղթը, նոտարը վկաներից բացի հրավիրում է թարգմանիչ, ով կարող է բացատրվել նշված անձանց հետ:

пятница, августа 26, 2011

Նպատակ և ձգտում. Աննան ուզում է դառնալ երգչուհի, իսկ Գոռը` ծանրամարտի չեմպիոն

«Ես երգչուհի եմ դառնալու: Բեմ, երաժշտություն, հանդիսատեսի ջերմ ընդունելություն և ծափեր` դա է ինձ պետք»,- ասում է Աննա Պապոյանը: Գյումրեցի 15 ամյա աղջնակի այս ցանկությունը պարզ է և սովորական` գրեթե բոլոր  դեռահասներն են երազում բեմական փայլի մասին: Երազում են, ձգտում նպատակին ու տարիների ընթացքում հասնում դրան կամ պարզապես մոռանում: Աննայի պարագայում բոլորվին այլ է: Նա լսողողական խնդիրներ ունի: Նրա մոտ ախտորոշված է 4-րդ աստիճանի նեյրոսենսոր ծանրալսություն:

вторник, июля 12, 2011

«Բավական տարբեր են թվում» անվանումը կրող ծրագրին մասնակցում են 4 երկրների խուլեր


"lOOking QUIeTe diFFerent" deaf hearing youth exchange
Ծաղկաձորում հուլիսի 5-13-ին ընթանում է «Բավական տարբեր են թվում» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին մասնակցում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի ու Հայաստանի 9 հոգանոց թիմերը:

воскресенье, июля 10, 2011

Մովսեսին անհրաժեշտ է աշխատանք և կացարան

Մովսես Խաչատրյանը անտուն կլիներ այսօր, եթե չլիներ նրա ընկերը` Տիգրանը, ով մեծահոգաբար իր տան հողատարածքում առկա շինության մի փոքր մասը հատկացրել է նրան` փրկելով նրան «թափառաշրջիկ» կոչվելու ծանրությունից:

вторник, июня 28, 2011

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի պատասխանը

ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյան
Այսօր` հունիսի 28-ին Լրագրողներ հանուն ապագայի (ԼՀԱ) գրասենյակ փոխանցվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի պատասխանը ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի բաց նամակին: Ստորև ներկայացնում ենք ՀՀ օմբուդսմենի պատասխանն ամբողջությամբ:

суббота, июня 11, 2011

Հայացք դրսից. նա վերադարձել է` աջակցելու Հայաստանի խուլերի համայնքին


Մարինա Ներսեսյան
Մեր հայրենակից Մարինա Ներսեսյանը այն մարդկանցից է, ով կամավոր կերպով օգնում է Հայաստանի խուլերին: Նա ծնունդով Բեյրութից է, երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում: Վերջերս Մարինան վերադարձել է Հայաստան, որպեսզի իր գիտելիքներով աջակցի Հայաստանում բնակվող խուլերի համայնքին:

Մարինայի երեք քույրերից մեկը լսողության խնդիր ուներ, որն էլ պատճառ դարձավ, որ Մարինան սովորի ժեստերի լեզուն, ինչպես նաև ուսումնասիրի խուլերին վերաբերող խնդիրներն ու մշակույթը, որպեսզի իր սիրելի քույրիկի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա:

пятница, июня 03, 2011

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Հարգելի պրն. Անդրեասյան,
Ձեզ եմ դիմում որպես մի մարդ, ով իր գործընկերների հետ միասին վերջին ութ ամիսներին սերտորեն համագործակցել է խուլ և լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների հետ` սովորեցնելով նրանց լուսանկարչական, լրագրողական և համացանցային հմտություններ: Ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ դասերից դուրս և ընկերական միջավայրում մեր մասնակիցները ներկայացրել են Հայաստանում խուլերի համար առկա խնդիրներն ու անհավասար պայմանները: Համոզված եմ` բոլոր այդ խնդիրները լուծելի են` պետության, հանրության և առանձին անհատների կամքի դրսևորման պարագայում

Այս նամակով ուզում եմ անդրադառնալ այդ խնդիրներից մեկին, որը մատնանշել են բոլոր խուլերը:

вторник, мая 17, 2011

Դպրոց, որի միջանցքներում դասամիջոցին աղմուկ չկա

Մեր հանրապետությունում ապրում են 3000-3500 լսողական խանգարումներ ունեցող մարդիկ: Նրանցից շատերը հասարակության հետ ազատ կարողանում են շփվել շուրթերով, բայց նաև ունեն իրենց` ժեստերի լեզուն: Հայաստանում գործում է ընդամենը մեկ` լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Ինչպեսև մյուս դպրոցներում, այս մեկում ևս աշակերտները բացի սովորելուց իրար հետ շփվում են, խաղում, ընկերանում և անգամ սիրահարվում են, ապրում իրենց կյանքի խենթ օրերով:

ՍԿԱՐՊ-ը օգնում է հաշմանդամներին

Հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող “Սկարպ” առողջական կենտրոն հասարակական կազմակերպությունը սույն թվականի մայիսի 1-ից Բաց Հասարակության Ինստիտուտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացնում է “Մարդու իրավունքները և  հաշմանդամությունը” ծրագիրը: Կազմակերպությունում աշխատում են իրավաբաններ, ովքեր մասնագիտացված են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

вторник, мая 10, 2011

Գարնանային ծաղիկներ

Ես մի որոշ ժամանակ առաջ մտածել էի , որ կարելի է գնալ դաշտ ու նկարել ծաղիկներ ու էդպես էլ արեցի...


նկարները կարող եք դիտել այստեղ 

Արթուր Կարոյան

понедельник, апреля 11, 2011

Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների


Թեժ մրցակցություն
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` ապրիլի 7-ին, «No Problem» ժամանցի կենտրոնում կայացավ արդեն ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 4-րդ մրցաշարը:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպություններն արդեն մի քանի տարի է, ինչ միջոցառումն իրականացնում են Հայաստանի դարցի ‎‎‎ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս տարի միջոցառմանն իր աջակցությունն էր բերել նաև «Վիվա դոն» ընկերությունը:

суббота, апреля 09, 2011

Նկարչուհի Արմինե Բաղդասարյան

36-ամյա Արմինե Բաղդասարյանը ծանր լսողություն ունի: Նա սկսել է նկարել 4 տարեկանից: Ինչպես Արմինեն է ասում, նկարչությունը իմաստավորել է նրա կյանքը:

Պատրաստ են վճարել սուրդոթարգմանիչին

Լսողության խնդիրներ ունեցող ավելի քան 3500 մարդ այսօր զրկված է իր մայրենի լեզվով՝ ժեստերի լեզվով տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) հայտարարած կապուղիների վերջին մրցույթի արդյունքում եթերից զրկվեց «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, որը սուրդոթարգմանությամբ ուղեկցվող հաղորդումներ ունեցող միակ ալիքն էր։

Նոր տիպի հաղորդակցության դասընթացների մասնակիցները

«Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրի շրջանակներում «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կազմակերպեց լրագրության, լուսանկարչության և համացանցից օգտվելու դասընթացներ, որոնց երկու խմբով մասնակցեցին խուլ և լսողության խանգարում ունեցող տարբեր տարիքի 20 քաղաքացի:


Շուշան Գաբրիելյան

Սվետա Գևորգյան
Անուշ Դավթյան

Ժեստերի Լեզվի Հոգևոր Բառարան

Հեղինակներ` Զուբեյդա Մելիքյան և Տ. Եսայի քահանա Արթենյան

пятница, апреля 08, 2011

Ես ուժեղ մարդ եմ

Անուշ Դավթյանը սովորում է "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի գեղարվեստի վարժարանում: Շատ է սիրում նկարել, ասեղնագործել: Ամենամեծ երազանքն է դառնալ ֆոտոմոդել, նկարվել գովազդներում և տեսահոլովակներում: Անուշի հայրը մահացել է 1988-ի երկրաշարժի ժամանակ, իսկ ինքը ծնվել է հոր մահից մեկ ամիս անց, և բժիշկներն աղջկա լսողության խնդիրը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է


Գրետա Հարությունյանը թույլ լսող է, սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի հեռակա ուսուցման սուրդոմանկավարժություն մասնագիտության 2-րդ կուրսում: Նա հանրապետության այն քիչ լսողության խանգարումով անձանցից է, որ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Մեր մասին/About us


Armenian Deaf Net բլոգը ստեղծվել է մի խումբ խուլ և լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների կողմից, որոնք ցանկություն ունեն համացանցից օգտվող հանրության ուշադրությունը գրավել դեպի խուլերի աշխարհ` իրենց համար ստեղծելով հավասար հաղորդակցության հնարավորություն և ներկայացնելով հանրությանը խուլերի հնարավորություններն ու խնդիրները: Այս նախաձեռնությունը իրականացվել է «Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրի շրջանակներում, որը նախաձեռնել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, Հայասատնում ԱՄՆ դեսպանատան և Բաց հասարակություն ինստիտուտ հիմնադրամի օժանդակությամբ: «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ գործունեության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.JNews.am

Armenian Deaf Net blog has been created by a group of deaf and hearing impaired young people in Armenia who wish to attract the attention of Internet users towards the world of the deaf thus creating equal opportunities of communication and representing the society the abilities and issues of the deaf. This initiative has been realized within the framework of “New Media- sustainable bridge of communication for the deaf” project, undertaken by “Journalists for the Future” NGO(JFF) with the financial support of the US Embassy in Armenia and the Open Society Institute Assistance Foundation - Armenia.

For more information about JFF click www.JNews.am

пятница, марта 04, 2011

Պայքարող ճակատագրեր

Ես Արթուր Կարոյանն եմ, 26 տարեկան: «Լռության ձայն» էջը ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես էլ եմ խուլ: Մենք բոլորս հավասար ենք և ունենք հավասար իրավունքներ: Ես շատ եմ խնդրում բոլոր մարդկանց, որ հասկանան խուլերին ու չմերժեն: Մեր խուլերը կարողանում են ամենինչ անել: Մեր խումբը պետք է աշխատի խուլերի համար, որ բոլորը ճանաչեն խուլերին թե ինչով են զբաղում խուլերը: Խուլերը միայն խուլերի համար, որ բոլոր մարդիկ ճանաչեն խուլերին ու հասկանան: Մենք կբացենք մի թերթ որը կոչվում էԼռության ձայն: Մենք կլինենք համախմբվաց լրագրող-խուլեր:

среда, марта 02, 2011

Հայաստանում գրանցված է լսողական հաշմանդամություն ունեցող 689 անչափահաս

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Երեւանի Արաբկիրի սուրդո կենտրոնի կողմից գրանցվել է մինչեւ 18 տարեկան լսողական տարբեր մակարդակի հաշմանդամություն ունեցող 689 երեխա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արաբկիրի սուրդո կենտրոնի տնօրեն Թամարա Մանուկյանը` ընդգծելով, որ մինչեւ 12 տարեկանները լսողական սարքեր են ստանում իրենց կենտրոնում:

Աղբյուր` ARMENPRESS

вторник, марта 01, 2011

ՀՀ օմբուդսմենի պատասխանը «Լռության ձայն» խմբի բաց նամակին


"ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանից

Ուղարկվում է Ձեր բողոքի վերաբերյալ իմ կողմից կայացրած որոշման օրինակը:

Դուք տեղյակ կպահվեք քննարկման վերջնական արդյունքների մասին: Խնդրում եմ որոշման մասին տեղյակ պահել դիմումը ստորագրած այլ անձանց: