.
Технологии Blogger.

суббота, октября 15, 2011

Խուլերը վկայականով, մասնագետ սուրդոթարգմանիչների կարիք ունեն

Այսօր Ֆրանս-հայկական հիմնադրամում կազմակերպված «Հայերեն ժեստերի լեզվի օրենսդրորեն ճանաչում» նախագծին նվիրված քննարկաման ժամանակ հիմնադրամի ծրագրի իրավաբան Թագուհի Հովսեփյանն ասաց, որ «Նոտարիատի մասին» օրենքի 44-րդ հոդվածը, որը նախատեսում է, որ «եթե խուլը չի կարող կարդալ փաստաթուղթը, նոտարը վկաներից բացի հրավիրում է թարգմանիչ, ով կարող է բացատրվել նշված անձանց հետ:
Թարգմանիչը պետք է բացատրվի խուլի հետ և հայտնի նոտարին, որ փաստաթուղթն արտահայտում է նրա կամքը, և նա հավանություն է տալիս դրան», չի գործում:

Ըստ իրավաբանի՝ ստացվում է՝ փաստաթղթի տակ պետք է ստորագրի նաև թարգմանիչը, նոր միայն նոտարը վավերացնի, մինչդեռ թարգմանիչն էլ պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական, ինչը բացակայում է:

«Հայաստանում չկա հատուկ կրթական հաստատություն, բուհ կամ պետականորեն սահմանված հատուկ դասընթաց, որ թարգմանիչները գնան, մասնագիտանան ժեստերի լեզվի մեջ ու վկայական ունենան»,- ասաց նա՝ հավելելով, որ թեկուզ դպրոցներում պետք է ունենալ կրթական ծրագիր, որ ցանկացողները սովորեն ժեստերի լեզուն ու շփվեն խուլերի հետ:

Իրավաբանը նշեց նաև, որ նոտարիատից բացի խուլերը որակյալ, վկայական չունեցող թարգմանչի խնդրին բախվում են նաև դատական ատյաններում: Թագուհի Հովսեփյանը պատմեց մի քանի դեպք, երբ դատարանում ինքը, ժամանակին լինելով «Դիալոգ» կենտրոնի ղեկավար, սուրդոթարգմանչին տեղեկանք է տվել, որ դատարանում կարողանա ներկայացնել խուլ քաղաքացու շահերը: Մինչդեռ, իրավաբանի պարզաբանմամբ, դատարանում տեղեկանքը չի կարող փոխարինել վկայականին, «բայց այլ ելք չլինելով՝ տեղեկանքն անցնում էր»:

Թարգմանիչների պակասից բողոքեցին նաև քննարկմանը ներկա 2 տասնյակից ավելի խուլեր:

Ռուսական կրթություն ստացած Կարինե Ոսկանովան դժգոհեց, որ անգամ հարևանի կողմից իր տան գլխին ջուր թափելու խնդրով իրավաբանին դիմում գրելիս գիտակ թարգմանչի կարիք է ունեցել, մի անգամ էլ իր վստահելի սուրդոթարգմանչին թույլ չեն տվել մասնակցել դատական պրոցեսին, քանի որ համապատասխան վկայական չի ունեցել:

ԱՄՆ Կալիֆորնիա քաղաքից օրեր առաջ Հայաստան վերադարձած ոսկերիչ Հրայր Թադևոսյանն էլ դժգոհեց, որ այստեղ նույնիսկ տարրական բուժօգնություն կամ թոշակ ստանալիս` իրենք սուրդոթարգմանիչի խնդիր են ունենում:

Նա առաջարկեց դիմել կառավարությանը, որ պետությունը հատուկ գումար հատկացնի ժեստերի լեզվի մասնագետների վերապատրաստման համար, ինչպես նաև պետական ֆինանսավորմամաբ կրթական ծրագրեր իրականացվեն, որ Հայաստանում դպրոցն ավարտած խուլը ցանկության դեպքում բուհում էլ սովորի՝ հետագայում աշխատանք ունենալու համար:

Իրավաբանը նշեց նաև, որ ներկայում Խուլ ու համրերի միությունում կա ընդամենը 4-5 թարգմանիչ, տիկին Լյուբան էլ հավելեց, թե երբ շտապ թարգմանչի կարիք է լինում ու միության աշխատակից թարգմանիչները զբաղված են լինում, ստիպված ժեստերի լեզուն իմացող իրենց հարզատին են դիմում:

12.10.2011
Աղբյուր` Aysor.am

Комментариев нет:

Отправить комментарий