.
Технологии Blogger.

среда, февраля 09, 2011

Անակնկալ հանդիպում Լռության ձայն խմբի անդամների հետ

Փետրվարի 8-ին Լռության ձայն խմբի անդամներին հյուրընկալվել էր «Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու և «Արևածաղիկ» ամսաթերթի գլխավոր խմբագիր` Զարուհի Բաթոյանը, ով դարձավ Ֆեյսբուքում մեր էջի 100-րդ հավանողը(like): Նա պատմեց իր գործունեության մասին, իսկ մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինչպես կարող են պաշտպանել իրենց շահերը: Զարուհին թվարկեց այն պետական կառույցները, որոնք այսօր զբաղվում են հաշմանդամների խնդիրներով և խորհուրդ տվեց անպայման պահպանել խմբի ներկա ակտիվությունը: "Հաշմանդամը պետք է լավ իմանա իր իրավունքների մասին և ինքը պետք է իրեն շրջապատող անհարմարությունների մասին բարձրաձայնի, որպեսզի հասարակությունը անտարբեր չմնա այդ խնդիրների նկատմամբ", - ասաց նա:

Комментариев нет:

Отправить комментарий