"Լրագրողներ հանուն ապագայի" ՀԿ նախագահ
պրն Սուրեն Դեհերյանին
Ի պատասխան Ձեր 18.01.2011թ. գրության հայտնում ենք, որ խորապես ցավում ենք ''ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ'' ՍՊ ընկերության թիվ 8 մրցույթում պարտվելու կապակցությամբ վերջինիս հեռուստածրագրերում սուրդոթարգմանությամբ (ժեստերի լեզվով) լրատվական թողարկման փակման վերաբերյալ:Միաժամանակ գտնում ենք, որ վերոհիշյալով չի խախտվել խուլ ու համր բնակչության լրատվություն ստանալու իրավունքը, քանի որ այլ հեռուստաւնկերություններ նույնպես իրականացնում են լրատվական թողարկումներ` զուգորդված հայերեն լուսագրով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրատվական թողարկումների սպառողներ են հանդիսանում դպրոցական և ավելի բարձր տարիքի անձինք, իսկ պետությունը ապահովում է խուլուհամր բնակչության դպրոցական կրթությունը, գտնում ենք, որ լրատվական թողարկումների հայերեն լուսագրերով թողարկումը չի խոչընդոտում ՀՀ խուլուհամր քաղաքացիների լրատվություն ստանալու իրավունքի իրացմանը:
Հարգանքով` Գ.Ամալյան
ՀՀ օմբուդսմենի պատասխանը «Լռության ձայն» խմբի բաց նամակին տեղադրված է այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий