Մինչ մրցաշարի սկիզբը, դեռևս սեպտեմբերի 29-ին Հայաստանը պատրաստ էր ընդունել բոլոր պետությունների ներկայացուցիչներին:
Մրցաշարին որպես ՖԻԼԱ-ի պատվիրակ հանդես էր գալիս Թուրքիայի ներկայացուցիչ Չիչողլու Իբրահիմը, իսկ Եվրոպայի խուլերի սպորտ ֆեդերացիայի ներկայացուցիչներն էին Օզեմիր Դոգան և Եվգեն Անատոլևիչը, գլխավոր մրցավարն էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից Սամվել Հարությունյանը:
Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին հրավիրված անձանցից 21 բարձրաստիճան այրեր:
Մրցաշարի հանդիսավոր բացմանն ու փակմանն իր ելույթով հանդես եկավ Խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանը, ով անուն առ անուն շնորհակալություն հայտնեց բոլոր հովանավորներին:
Հոկտեմբերի 8-ին մասնակից պետությունների ներկայացուցիչները հայերի հետ միասին հրաժեշտի երեկո անցկացրին «Ուռենի» ռեստորանային համալիրում, որտեղ բացի ճաշկերույթից կազմակերպվեց նաև պարերի մրցույթ, որի հաղթողներին տրվեցին հուշանվերներ:
Միջոցառման լուսանկարները հնարավոր է դիտել այստեղ

![]() |
Խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում |
Քաղվածք Հայաստանի Խուլերի Միության պատրաստած հայտարարությունից
Լուսանկարների հեղինակ` Արթուր Կարոյան
Комментариев нет:
Отправить комментарий