.
Технологии Blogger.

вторник, мая 17, 2011

ՍԿԱՐՊ-ը օգնում է հաշմանդամներին

Հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող “Սկարպ” առողջական կենտրոն հասարակական կազմակերպությունը սույն թվականի մայիսի 1-ից Բաց Հասարակության Ինստիտուտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացնում է “Մարդու իրավունքները և  հաշմանդամությունը” ծրագիրը: Կազմակերպությունում աշխատում են իրավաբաններ, ովքեր մասնագիտացված են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:


Իրավաբանները կուսումնասիրեն, կքննարկեն և անհրաժեշտության դեպքում ընթացք կտան հաշմանդամ անձանց իրավունքների ոտնահարման և նրանց նկատմամբ կիրառված խտրականության յուրաքանչյուր դեպքի, որի պատճառն է հանդիսացել տվյալ անձի հաշմանդամությունը: Կկազմակերպվեն նաև տնային այցելություններ այն անձանց համար, ովքեր կդժվարանան ներկայանալ Սկարպ ՀԿ-ի գրասենյակ:

Այն անձիք, ովքեր բախվել են նմանատիպ խնդրի հետ և ունեն պրոֆեսիոնալ իրավաբանի մասնագիտական աջակցության կարիք, կարող են զանգահարել 010 35 02 91 հեռախոսահամարով, կամ գրել էլեկտրոնային նամակ info@skarp.am հասցեով:

Աղբյուր` lragir.am

Комментариев нет:

Отправить комментарий