.
Технологии Blogger.

вторник, июня 28, 2011

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի պատասխանը

ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյան
Այսօր` հունիսի 28-ին Լրագրողներ հանուն ապագայի (ԼՀԱ) գրասենյակ փոխանցվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի պատասխանը ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի բաց նամակին: Ստորև ներկայացնում ենք ՀՀ օմբուդսմենի պատասխանն ամբողջությամբ:

             Հարգելի պարոն Դեհերյան

            Ի պատասխան Ձեր՝ 03.06.2011թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հասցեագրած դիմումի հայտնում ենք հետևյալը.
            20.01.2011թ. «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության և «Լռության ձայն» խմբի 16 անդամների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի կապակցությամբ՝ Պաշտպանի կողմից նամակ է հասցեագրվել ՀՀ Վարչապետին, որով վերջինիս ուշադրությունն է հրավիրվել բարձրացված խնդրին՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ սուրդոթարգմանությունը պարտադիր դարձնելու նպատակով:
            Իսկ 11.06.2011թ. Հանրային հեռուստաընկերության կողմից խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիության ապահովման խնդիրը, որը պայմանավորված է հայերեն լուսագրերը սուրդոթարգմանությամբ փոխարինելու անհրաժեշտությամբ, Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանի քննարկմանը:

            Հարգանքով՝  Կ. Անդրեասյան
#
Փաստաթուղթը ստորագրվել է հունիսի 13-ին:

Комментариев нет:

Отправить комментарий