.
Технологии Blogger.

воскресенье, июля 10, 2011

Մովսեսին անհրաժեշտ է աշխատանք և կացարան

Մովսես Խաչատրյանը անտուն կլիներ այսօր, եթե չլիներ նրա ընկերը` Տիգրանը, ով մեծահոգաբար իր տան հողատարածքում առկա շինության մի փոքր մասը հատկացրել է նրան` փրկելով նրան «թափառաշրջիկ» կոչվելու ծանրությունից: 49-ամյա Մովսեսը ունի լսողության խնդիրներ, ստանում է 13.000 դրամ հաշմանդամության թոշակ, իսկ օրավարձով երբեմն միայն ծանր բանվորական աշխատանք է գտնում և վարձատրվում է ընդամենը 2.000 դրամ:

Մովսեսը տուն ունեցել է, սակայն աշխատանք չունենալու պատճառով չի կարողացել մարել լույսի բավականին մեծ պարտքերը: Պետական մուծումների պատճառով խնդիրներ չունենալու համար 2003թ. ստիպված վաճառել է բնակարանը և մուծել լույսի վարձերը` հայտնվելով փողոցում: 2008թ.-ից ապրում է Տիգրանի բնակարանի մի փոքրիկ հատվածում` հազիվ վճարելով լույսի, ջրի և իր ուտելու գումարը: Շատ է փոշմանել, որ վաճառել է բնակարանը, սակայն այլ կերպ չէր կարող վարվել:

Մովսես Խաչատրյանը շատ է ցանկանում աշխատել և վաստակել իր օրվա հացը արժանավայել կերպով: Լսողության խնդիրները նրա համար խաչընդոտ չեն, նա պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք թեկուզ գյուղում, միայն թե ունենա մի փոքր անկյուն ապրելու համար, քանի որ ամբողջ կյանքում չի կարող Տիգրանի մեծահոգությունից օգտվել: Մովսեսի խնդրանքը մեծ չէ. նա ոչ ոքից գումար չի պահանջում, այլ աշխատանք է ուզում և պատրաստ է յուրաքաչյուրի նման աշխատել ու «ապրել»:

Ցանկացած մարդ կյանքում գործում է սխալներսխալներ, որոնք միգուցե անլուծելի են, անդառնալի: Մովսեսը ևս սխալվել է և նրա նման շատ-շատերը, բայց ապրելու իրավունքը նրանց ձեռքից ոչ-ոք չի խլել:

Միգուցե գտնվեն բարերար մարդիկ, ովքեր նպաստեն այս խնդրի լուծմանը և օգնեն մի մարդու, ով այդքան ցանկանում է աշխատել:

Комментариев нет:

Отправить комментарий