|
Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծրագրի հեղինակ Աննա Սարգսյանը: «Ծրագրի նպատակն է ապացուցել, որ լեզուն չպետք է խոչընդոտ լինի շփման համար: Այս ծրագրի շրջանակներում մենք փորձում ենք ստեղծել հենց հաղորդակցման ուղիներ»,- ասաց նա:
Մասնակիցներից 15-ը խուլ են, 15-ը` ոչ: Ծրագրում 10 շփման լեզու կա` հայերեն, բելառուսերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն` բանավոր ու ժեստերի լեզուներ, անգլերեն եւ ռուսերեն` որպես աշխատանքային լեզուներ: Ծաղկաձորում «Բավական տարբեր են թվում» երիտասարդական փոխանակման ծրագրի» մասնակից, Ֆրանսիայի թիմի խուլ ներկայացուցիչ Սաբին Պակալոնի համար սա երրորդ միջազգային փոխանակման ծրագիրն է, սակայն առաջինը` Եվրոպայի սահմաններից դուրս: Նա նշեց, որ այս ծրագիրը նրան հնարավորություն տվեց ճանաչել հայ խուլերին, ծանոթանալ նրանց ապրելակերպին եւ խնդիրներին:
Ասուլիսի բանախոսներից` ֆրանսիական «Peuple et Culture» կազմակերպության ներկայացուցիչ Նինա Գուիլլերմենը նշեց, որ ծրագրի նպատակն է ստեղծել եվրոպական փոխմտածողություն, կոտրել կարծատիպերը, բացահայտել Հայաստանը, հայ մասնակիցներին հնարավորություն տալ հանդիպել այլ մասնակիցներին եւ փորձի փոխանակում անել:
Կարող եք դիտել այստեղ
Աղբյուր` News.am
Կարող եք դիտել այստեղ
Աղբյուր` News.am
Комментариев нет:
Отправить комментарий