.
Технологии Blogger.

понедельник, апреля 11, 2011

Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների


Թեժ մրցակցություն
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` ապրիլի 7-ին, «No Problem» ժամանցի կենտրոնում կայացավ արդեն ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 4-րդ մրցաշարը:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպություններն արդեն մի քանի տարի է, ինչ միջոցառումն իրականացնում են Հայաստանի դարցի ‎‎‎ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս տարի միջոցառմանն իր աջակցությունն էր բերել նաև «Վիվա դոն» ընկերությունը:

Մրցանակները սպասում էին հաղթողներին
Սպորտային ավանդական մրցապայքարով կազմակերպիչներն ամփոփեցին կականց միամսյակը և ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրեցին հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրներին:

Մրցաշարին մասնակցություն էին բերել հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ` 45 մարդ, ինչպես նաև հայտնի մարդիկ` երաժիշտ Արա Գևորգյանը, շախմատի մինչև քսան տարեկանների աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը
Մրցաշարին մասնակցում էր նաև երաժիշտ Արա Գևորգյանը

Մրցակցությունը թեժ էր, հաղթելու ցանկությունը մեծՏղամարդկանց և կանանց խմբերն առանձին-առանձին մրցեցին լավագույնի կոչման համար: Կանանց պայքարում առաջին հորիզոնակը զբաղեցրեց Հասմիկ Բաբայանը (Panarmenian.net), երկրորդը` Սոնա Ավետիսյանն էրՀույսի կամուրջ» ՀԿ), իսկ երրորդը` Սվետլանա ՋանունցըՀույսի կամուրջ» ՀԿ):

Լռության ձայն խմբից մասնակցում էր Ռոբերտ Շահբազյանը
Տղամարդկանց մրցապայքարում հաղթող ճանաչվեց շախմատի մինչև քսան տարեկանների աշխարհի չեմպիոն,  գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սամվել ՋինանյանըԵրկիր Մեդիա» ՀԸ), իսկ երրորդը` Հայկ Պետրոսյանն էր (TotalFootball.am):  

Հատուկ մրցանակ է սահմանված նաև մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար:


Աղբյուր` «Հույսի կամուրջ» ՀԿ
Լուսանկարները` Ռոբերտ Շահբազյանի 

Комментариев нет:

Отправить комментарий