.
Технологии Blogger.

вторник, июня 28, 2011

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի պատասխանը

ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյան
Այսօր` հունիսի 28-ին Լրագրողներ հանուն ապագայի (ԼՀԱ) գրասենյակ փոխանցվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի պատասխանը ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի բաց նամակին: Ստորև ներկայացնում ենք ՀՀ օմբուդսմենի պատասխանն ամբողջությամբ:

суббота, июня 11, 2011

Հայացք դրսից. նա վերադարձել է` աջակցելու Հայաստանի խուլերի համայնքին


Մարինա Ներսեսյան
Մեր հայրենակից Մարինա Ներսեսյանը այն մարդկանցից է, ով կամավոր կերպով օգնում է Հայաստանի խուլերին: Նա ծնունդով Բեյրութից է, երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում: Վերջերս Մարինան վերադարձել է Հայաստան, որպեսզի իր գիտելիքներով աջակցի Հայաստանում բնակվող խուլերի համայնքին:

Մարինայի երեք քույրերից մեկը լսողության խնդիր ուներ, որն էլ պատճառ դարձավ, որ Մարինան սովորի ժեստերի լեզուն, ինչպես նաև ուսումնասիրի խուլերին վերաբերող խնդիրներն ու մշակույթը, որպեսզի իր սիրելի քույրիկի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա:

пятница, июня 03, 2011

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Հարգելի պրն. Անդրեասյան,
Ձեզ եմ դիմում որպես մի մարդ, ով իր գործընկերների հետ միասին վերջին ութ ամիսներին սերտորեն համագործակցել է խուլ և լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների հետ` սովորեցնելով նրանց լուսանկարչական, լրագրողական և համացանցային հմտություններ: Ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ դասերից դուրս և ընկերական միջավայրում մեր մասնակիցները ներկայացրել են Հայաստանում խուլերի համար առկա խնդիրներն ու անհավասար պայմանները: Համոզված եմ` բոլոր այդ խնդիրները լուծելի են` պետության, հանրության և առանձին անհատների կամքի դրսևորման պարագայում

Այս նամակով ուզում եմ անդրադառնալ այդ խնդիրներից մեկին, որը մատնանշել են բոլոր խուլերը: