Երևանի խուլերի մշակույթի և սպորտի պալատի մարզական դահլիճում 2011 թվականի հոկտեմբերի 3-8-ը անցկացվեց խուլերի հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն, որին մասնակցում էին 14 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` Ավստրիա, Բուլղարիա, Բելոռուսիա, Դանիա, Թուրքիա, Լիտվա, Խորվաթիա, Հայաստան, Մոլդովա, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Վրաստան, Ուկրաինա` շուրջ 200 մասնակիցներով: