.
Технологии Blogger.

пятница, апреля 08, 2011

Ես ուժեղ մարդ եմ

Անուշ Դավթյանը սովորում է "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի գեղարվեստի վարժարանում: Շատ է սիրում նկարել, ասեղնագործել: Ամենամեծ երազանքն է դառնալ ֆոտոմոդել, նկարվել գովազդներում և տեսահոլովակներում: Անուշի հայրը մահացել է 1988-ի երկրաշարժի ժամանակ, իսկ ինքը ծնվել է հոր մահից մեկ ամիս անց, և բժիշկներն աղջկա լսողության խնդիրը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է


Գրետա Հարությունյանը թույլ լսող է, սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի հեռակա ուսուցման սուրդոմանկավարժություն մասնագիտության 2-րդ կուրսում: Նա հանրապետության այն քիչ լսողության խանգարումով անձանցից է, որ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Մեր մասին/About us


Armenian Deaf Net բլոգը ստեղծվել է մի խումբ խուլ և լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների կողմից, որոնք ցանկություն ունեն համացանցից օգտվող հանրության ուշադրությունը գրավել դեպի խուլերի աշխարհ` իրենց համար ստեղծելով հավասար հաղորդակցության հնարավորություն և ներկայացնելով հանրությանը խուլերի հնարավորություններն ու խնդիրները: Այս նախաձեռնությունը իրականացվել է «Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրի շրջանակներում, որը նախաձեռնել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, Հայասատնում ԱՄՆ դեսպանատան և Բաց հասարակություն ինստիտուտ հիմնադրամի օժանդակությամբ: «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ գործունեության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.JNews.am

Armenian Deaf Net blog has been created by a group of deaf and hearing impaired young people in Armenia who wish to attract the attention of Internet users towards the world of the deaf thus creating equal opportunities of communication and representing the society the abilities and issues of the deaf. This initiative has been realized within the framework of “New Media- sustainable bridge of communication for the deaf” project, undertaken by “Journalists for the Future” NGO(JFF) with the financial support of the US Embassy in Armenia and the Open Society Institute Assistance Foundation - Armenia.

For more information about JFF click www.JNews.am

пятница, марта 04, 2011

Պայքարող ճակատագրեր

Ես Արթուր Կարոյանն եմ, 26 տարեկան: «Լռության ձայն» էջը ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես էլ եմ խուլ: Մենք բոլորս հավասար ենք և ունենք հավասար իրավունքներ: Ես շատ եմ խնդրում բոլոր մարդկանց, որ հասկանան խուլերին ու չմերժեն: Մեր խուլերը կարողանում են ամենինչ անել: Մեր խումբը պետք է աշխատի խուլերի համար, որ բոլորը ճանաչեն խուլերին թե ինչով են զբաղում խուլերը: Խուլերը միայն խուլերի համար, որ բոլոր մարդիկ ճանաչեն խուլերին ու հասկանան: Մենք կբացենք մի թերթ որը կոչվում էԼռության ձայն: Մենք կլինենք համախմբվաց լրագրող-խուլեր:

среда, марта 02, 2011

Հայաստանում գրանցված է լսողական հաշմանդամություն ունեցող 689 անչափահաս

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Երեւանի Արաբկիրի սուրդո կենտրոնի կողմից գրանցվել է մինչեւ 18 տարեկան լսողական տարբեր մակարդակի հաշմանդամություն ունեցող 689 երեխա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արաբկիրի սուրդո կենտրոնի տնօրեն Թամարա Մանուկյանը` ընդգծելով, որ մինչեւ 12 տարեկանները լսողական սարքեր են ստանում իրենց կենտրոնում:

Աղբյուր` ARMENPRESS

вторник, марта 01, 2011

ՀՀ օմբուդսմենի պատասխանը «Լռության ձայն» խմբի բաց նամակին


"ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանից

Ուղարկվում է Ձեր բողոքի վերաբերյալ իմ կողմից կայացրած որոշման օրինակը:

Դուք տեղյակ կպահվեք քննարկման վերջնական արդյունքների մասին: Խնդրում եմ որոշման մասին տեղյակ պահել դիմումը ստորագրած այլ անձանց:

Video. «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը»

Անուշը 22 տարեկան է: Նա ունի լսողության խնդիրներ: Նա այլևս հեռուստացույց չի դիտում, քանի որ չկան ժեստերի լեզվով զուգորդվող հաղորդումներ: